Ինչպես հաղորդում է Yenisafak թուրքական թերթը, Թուրքիայի մաքսային ծառայության 45 աշխատակիցների մեղադրանք է առաջադրվել պաշտոնական դիրքի չարաշահման համար: Իրավապահները նրանց մեղադրում են երկիր անօրինական ապրանք ներկրելու դիմաց կաշառք վերցնելու մեջ:
Associated Press-ի փոխանցմամբ, դատախազները պահանջել են մաքսավորներից 4-ին կալանել: Մյուսներն իրենց մասով վճռին կսպասեն ազատության մեջ` մինչև դատական նիստը: