Նոր հարցումների արդյունքում պարզվել է, որ Google-ը գրեթե բոլորի կողմից սիրված որոնման համակարգն է` չնայած տվյալների հավաքման և գաղտնիության ապահովման վերաբերյալ առաջացած մտավախություններին:
The Washington Post-ը գրում է, որ Pew Internet-ը և American Life Project–ն այսօր հրապարակել են իրենց անցկացրած հարցումների արդյունքները, ըստ որոնց, ԱՄՆ-ում համացանցային որոնման համակարգերի օգտատերերի 83 տոկոսն ասել է, որ ամենշատը նախընտրում է Google-ը: Նախորդ հետազոտությունների համաձայն՝ որոնք տեղի էին ունեցել 2004 թվականին՝ Pew հետազոտական կենտրոնի կողմից, որոնման այս համակարգը նախընտրում էր ամերիկացիների 47 տոկոսը:
Երկրորդ տեղում Yahoo–ի որոնման համակարգն է, որը նախընտրում է հարցման մասնակիցների 6 տոկոսը: 2004 թվականին այն նախընտրում էր օգտատերերի 26 տոկոսը:
Բայց հետազոտական կենտրոնի տվյալները նաև ապացուցում են, որ Google-ը կարող է վտանգել իր ժողովրդականությունը, եթե շարունակի «հետաքրքրասիրություն ցուցաբերել» իր օգտատերերի հանդեպ:
Մասնակիցերի երեք չորրորդը ասել է, որ չի ցանկանում, որ ընկերությունը կարողանա իր անձնական տվյալները հավաքել:







































