Daily mail-ի հաղորդմամբ՝ անհայտ ցանցահենը պնդում է, որ կոտրել է Բրիտանիայի խոշորագույն աբորտ կլինիկայի կայքը:
Նա հայտարարել է, որ տնօրինում է այն բոլոր կանանց բազաներն ու կոտակային տվյալները, ովքեր կապի մեջ են եղել Հղիության հետ կապված խորդատվական ծառայություններ (British Pregnancy Advisory Service) մատուցող այս ընկերության հետ, բացի այդ՝ նա սպառնացել է, որ այսօր կբացահայտի դրանք:
Ցանցահենը Twitter-ում տեղադրել է մի լուսանկար, որն ակնհայտորեն ցույց է տալիս BPAS-ի կայքը արդեն ջարդված վիճակում: Կայքում տեղադրված է ցանցահենի լոգոն և մի հաղորդագրություն. «Չծնված երեխան չունի սեփական կարծիք, որևէ իրավունք կամ ընտրության հնարավորություն: Ո՞վ է ձեզ իրավունք տվել սպանել դեռ չծնված երեխային և դրանից եկամուտ ստանալ»:
BPAS-ը կանանց, ովքեր բուժում են ստացել այնտեղ, փորձել է համոզել, որ ցանցահենն անկարող է մուտք գործել որևէ բժշկական կամ անձնական տվյալների բազա, և նրանց անունները չեն կարող հրապարակվել:
Ավելի ուշ BPAS-ի խոսնակը հաստատել է. «Վեց ժամվա ընթացքում մեր կայքը կոտրելու շուրջ 26.000 փորձ է արվել: Բայց ցանցահենն անկարող է ձեռք բերել կանանց բժշկական կամ անձնական որևէ տեղեկություն»:









































