Լոնդոնի հյուրանոցներից մեկի 43-ամյա աշխատակիցը՝ Ուիլյամ Չոնգը, դժգոհել է, որ Կիմ Չեն Իրին իր նմանությունը խանգարում է կարգավորել անձնական կյանքը: Այս մասին տեղեկացնում է Metro-ն։
«Ես ազատ եմ, երեխաներ չունեմ և շատ եմ ուզում հանդիպել որևէ մեկին, բայց այն, որ նման եմ Կիմ Չեն Իրին, այնքան էլ չի օգնում ինձ»,- ասել է Չոնգը։
Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ նմանության շնորհիվ,- նրանք անգամ միևնույն հասակն ունեն՝ 160 սմ,- բրիտանացին նկարահանվել է գովազդային տեսահոլովակներում։
2011թ. դեկտեմբերին Կիմ Չեն Իրի մահից հետո Չոնգը հույս ուներ, որ կանանց հարցում ավելի հաջողակ կդառնա։ Սակայն, նրա խոսքերով, առաջնորդի մահից հետո իրավիճակն առանձնապես չի փոխվել։










































