Բրիտանական խորհրդարանի հանձնաժողովը նախարարներին խորհուրդ է տվել ծրագիր մշակել այն դեպքի համար, եթե եվրոգոտին փլուզվի: Հանձնաժողովի անդամների կարծիքով՝ դա կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների և կուժեղացնի ներգաղթողների հոսքը։ Այս մասին գրում է korrespondent.net-ը:
Ռազմավարության հանձնաժողովը հայտարարել է, որ ազգային անվտանգության բնագավառում հնարավոր է եվրոպական միասնական արժույթի ամբողջական կամ մասնակի փլուզում:
Ի պատասխան հայտարարության՝ կառավարությունը նշում է, որ երկարաժամկետ անվտանգությունը իր արտաքին քաղաքականության առանցքային խնդիրն է:
Խորհրդարանական հանձնաժողովի զեկույցում նշվում է, որ եվրոպական երկրները ֆինանսատնտեսական լուրջ ճգնաժամի դեպքում ստիպված կլինեն կրճատել պաշտպանությանն ուղղված ծախսերը:
Հանձնաժողովի նախագահ Մարգարեթ Բեքեթը հայտարարել է, որ կառավարության ռազմավարության մի շարք հարցեր դեռ անորոշ են:
«Մեզ անհրաժեշտ է հրապարակային բանավեճ այն հարցի շուրջ, թե ապագայում ինչ երկիր ենք ուզում դառնալ, և արդյոք մեր ամբիցիաները համապատասխանում են մեր ֆինանսական հնարավորություններին»,-ասել է նա:
Իր զեկույցում խորհրդարանական հանձնաժողովը, որը ստեղծված է ազգային անվտանգության խորհուրդը վերահսկելու համար, նշում է, որ Բրիտանիային միգուցե սպասվում է վերանայել ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները՝ կապված այն բանի հետ, որ Վաշինգտոնը փոխում է իր ռազմավարական առաջնահերթությունները` դրանք Եվրոպայից տեղափոխելով Ասիայի Խաղաղօվկիանոսյան շրջան:










































