Անվտանգության պաշտոնյաներն ասել են, որ այսօր Պակիստանում ԱՄՆ անօդաչու սարքը երկու հրթիռներ է արձակել մի մեքենայի վրա և սպանել առնվազն 8 գրոհայինների:
Associated Press-ը գրում է, որ հարձակումը տեղի է ունեցել հարավային Վազիրիստան շրջանի Շաքոյ քաղաքում: ԱՄՆ–ն այդ տարածքը համարում է «Թալիբան»–ի և «Ալ-Կաիդա»–ի գրոհայինների հիմնական ապաստարանը:
Անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ սարքը երկու հրթիռ է արձակել մի մեքենայի վրա, և դեռ պարզ չէ, թե արդյոք հարձակումը տեղի է ունեցել հատուկ ինչ-որ մեկի՞ դեմ, թե՝ ոչ:
Մեկ այլ պաշտոնյա և հարավային Վազիրիստանի հետախուզության աշխատակիցը հաստատել են, որ հարձակումը տեղի է ունեցել: