Իսպանիայի հյուսիսում` Լեյդա և Ուեսկա մարզերում, մոլեգնում են անտառային հրդեհները: Դրանք արդեն ոչնչացրել են շուրջ հազար հեկտար անտառ, տարհանվել է շուրջ 200 բնակիչ: Այս մասին հայտնում է El Pais թերթը:
Պարբերականի տվյալներով` նախօրեին Իսպանիայի և Ֆրանսիայի սահմագծին ընկած մարզերում միմյանից անկախ հրդեհներ են առաջացել: Ներկայումս հայտնի է հրդեհի միայն մեկ օջախի մարման մասին:
Հրդեհի դեմ պայքարում է 320 հրշեջ:
Ինչպես հայտնում է իսպանական EFE գործակալությունը, այսօր առավոտյան նրանց օգնության են եկել 5 ուղղաթիռ ու ինքնաթիռ:
Հրդեհի դեմ պայքարին միացել են նաև 210 զինծառայողներ, որոնց թիվը նախատեսվում է ավելացնել:
Հայտնի չէ` ի՞նչն է հրդեհների առաջացման պատճառը։









































