«Ալ-Քաիդայի» եմենյան «մասնաճյուղի» առաջնորդներից մեկը` Մուհամմեդ Ալ-Խանիկը, մահացել է հիվանդությունից: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ինչպես հայտնի է դարձել SITE Intelligence Group կազմակերպությանը, որը զբաղվում է ծայրահեղական կայքերի մոնիթորիգով, Ալ-Խանիկը մահացել է մարտի 4-ին: Կայքերում նա անվանվում է «իմաստուն» և «ջիհադի շեյխերից մեկը»:
Բացի այդ` «Արաբական թերակղզու «Ալ-Քաիդան» հայտնել է, որ սպանվել են վերջինիս երկու որդիները. ավագը` Օմարը, սպանվել է Իրաքում, մյուսը` Նուրուդինը, դարձել է ամերիկացի և եմենցի զինվորականների օդային հարձակման զոհ:
Ենթադրվում է, որ Ալ-Խանիկն է կանգնած եղել Եմենի մայրաղաքում 2010 թ. ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսպանիայի դեսպանատների վրա հարձակման գլուխ:








































