Աֆրիկայի Սախել տարածաշրջանում ավելի քան 13 մլն մարդ տառապում են թերսնումից։ Այս մասին հաղորդվում է Oxfam միջազգային կազմակերպության զեկույցում։
Հարկ է նշել, որ սննդամթերքի պակասի խնդիրը կարող է վերածվել հումանիտար աղետի, եթե համապատասխան և հրատապ միջոցներ չձեռնարկվեն։ Կազմակերպության փորձագետների ասելով՝ այս տարածաշրջանին օգնելու համար անհրաժեշտ են 37 մլն դոլարի չափով միջոցներ։
Ըստ ՄԱԿ-ի սննդամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության՝ Արևմտյան Աֆրիկայում գյուղմթերքի արտադրությունը 2010 թ. համեմատ նվազել է 25 տոկոսով,- հաղորդում է Свобода-ն։










































