Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը.
«Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է դիվանագիտական աշխատանքի ամենաարդյունավետ օրինակներից մեկը: Մինսկի խումբն իր գործունեության ընթացքում կարողացել է ձևավորել ամենածանր հակամարտություններից մեկի վերաբերյալ համաձայնագրերի աշխատունակ հարթակ:
ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դերը հայտնի է բոլորին: Դա հատուկ դեր է: Ցանկանում եմ ընդգծել, որ Ռուսաստանի նախագահը ներառված է այդ գործընթացում: Հակամարտության կարգավորումը կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից»:










































