Sunday, 14 06 2026
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է

Հայաստանում մեկնարկել է «Գենդերային շաբաթը»

Գենդերային շաբաթվա բացումը տեղի է ունեցել Հայաստանի նկարիչների միությունում` «Գենդերը և կյանքի մտապատկերները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի մեկնարկով: Միջոցառումը կազմակերպել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) Հայաստանի գրասենյակը` ամբողջ աշխարհում անցկացվող «Գենդերային շաբաթ» միջոցառման շրջանակում:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթ են ունեցել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը, ԳՄՀԸ Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջեյմս Մաքբեթ Ֆորբսը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, գործադիր մարմնի այլ ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Կանայք կազմում են Հայաստանի բնակչության կեսից ավելին: Նրանք շատ մեծ մարդկային, սոցիալական և տնտեսական կապիտալ են: Նրանք պետք է ընդգրկված լինեն երկրի տնտեսական, և սոցիալական կյանքի զարգացման մեջ: Ճիշտ չի լինի, որ նրանց ներուժը չօգտագործվի», – մասնավորապես նշել է Ջեյմս Մաքբեթը բացման իր ելույթում:

Այդուամենայնիվ, ըստ նրա, չպետք է մոռանալ, որ գենդերային հավասարությունը վերաբերում է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց: Մաքբեթի խոսքով` ԳՄՀԸ մեծ ուշադրություն է դարձնում այդ հարցերին, և ցուցահանդեսը մի փորձ է, ներկայացնել, թե որքան կարևոր է համարում կազմակերպությունը գենդերային խնդիրները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ Հայաստանի կառավարության համար գենդերային հարցը շատ արդիական թեմա է:

Հայաստանում առաջին ընթերցմամբ ընդունվել և երկրորդ ընթերցմամբ ամփոփվել է Գենդերային քաղաքականության հայեցակարգը: «Շատ կարևոր է օրենք ունենալ, բայց գենդերային հարցերում հիմնական դերը հասարակական կարծիքն է խաղում: Մեզ համար իրոք կարևոր է, երբ կարողանում ենք հաղթահարել կարծրատիպերը»,- ասել է Բերիկյանը: Նրա խոսքով` հույժ կարևոր է հասարակության մեջ սերմանել սեռերի հավասարության, առանց բռնության ընտանիքի և հարաբերությունների գաղափարները: Փոխնախարարը համոզված է, որ կազմակերպված ցուցահանդեսն ուղղված է առաջին հերթին իր նշած նպատակների իրականացմանը:

ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթի ուրախությամբ նշել է, որ Հայաստանում գենդերային հավասարության ուղղված բազմաթիվ ծրագրեր կան, որոնց հովանավորում են միջազգային այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ՄԱԶԾ, Եվրախորհուրդը, Նորվեգիայի կառավարությունը: Նա նաև տեղեկացրեց, որ Եվրախորհրդի վերջին զեկույցն արձանագրել է, որ Հայաստանում գենդերային խնդիրների հաղթահարման գործում առաջընթաց կա:

«Կանայք շատ հաճախ Հայաստանում ամուսնանում են մինչև 21 տարեկանը, երեխա ունենում և դառնում են տնային տնտեսուհիներ: Նրանք պետք է խնամեն, մեծացնեն երեխաներին, հոգան տան կարիքները, ամուսնու բարեկեցության, ծնողների բարեկեցության մասին: Դա չեզոքացնում է սեփական կարողությունները և տաղանդը զարգացնելու հնարավորությունները կանանց համար: Ուստի պետք է փոխել ավանդական ընտանեկան կառուցվածքը: Եվ դա է հենց հայրիշխանական գերակայության հաղթահարումը»,- նշել է դեսպանը:

Նա Հայաստանի հասարակության զարգացման համար վնասաբեր է համարում տղամարդկանց` արտագնա աշխատանքի մեկնումը: Այդ դեպքում, ըստ դեսպանի ամբողջ բեռը հայրենիքում ընկնում է կանանց վրա` չնայած դրամական փոխանցումներից օգտվում են թե պետությունը և թե ընտանիքները: Հանս-Յոխեն Շմիդթը հույս է հայտնել, որ Հայաստանի կանայք, այդուամենայնիվ, այսուհետև ավելի մեծ ուշադրություն կդարձնեն սեփական անձի զարգացմանը:

Դեսպանը հիշեց, որ երբ սկսել է սովորել ռուսերեն, իր առաջին նախադասությունը եղել է «Русские женщины, они являются спиной русской экономики» արտահայտությունը: Դա, ըստ դեսպանի, որոշակի առումով արտացոլում է իրականությունը: Դեսպանը մեծ ուրախություն է հայտնել, որ ԳՄՀԸ իր քայլերով ցանկանում է նպաստել գենդերային հարցերին առնչվող հասարակությունում առկա խնդիրների հաղթահարմանը:

«Ձեր ձեռքը վերցրեք ձեր արժանապատվությունը և կառուցեք ձեր ապագան ինքներդ: Ընտրեք ավելի շատ կին պատգամավորներ, ովքեր կպաշտպանեն ձեր շահերը»,- ներկա կանանց դիմելով` եզրափակեց խոսքը ՀՀ-ում ԳԴՀ դեսպանը:

Ցուցադրությունն ուղեկցվել է «Վարդանյան» քառյակի` Կոմիտասի և եվրոպացի դասականների ստեղծագործությունների կատարումներով: Մրցույթին մասնակցել են արհեստավարժ և սիրողական լուսանկարիչների աշխատանքները:
Բոլոր մասնակիցները ստացել են վկայագիր, իսկ լավագույն եռյակն արժանացավ մրցանակների:
1. Առաջին տեղ՝ «Ազատում կարծրատիպերից» , հեղինակ՝ Մարիա Սադոյան,
2. Երկրորդ տեղ ՝ «Մենք հավասար ենք», հեղինակ՝ Արմեն Կարապետյան,
3. Երրորդ տեղ՝ «Իսկ ե՞ս», հեղինակ՝ Դավիթ Մակիչյան:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև մարտի 9-ը, ժամը 17։00:

Հիշեցնենք, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած Գենդերային շաբաթվա փակումը կկայանա Նաիրի կինոթատրոնում` մարտի 9-ին` ժամը 17:00-ին: Այնտեղ տեղի է ունենալու գենդերային թեմաներին առնչվող` Մարիամ Օհանյանի հեղինակային ֆիլմերի ցուցադրություն-քննարկումը: Քննարկմանը մասնակցելու են Գերմանիայի դեսպանության, ԳՄՀԸ ներկայացուցիչները, ֆիլմերի հեղինակը, գենդերային հարցերի փորձագետներ: Քննարկումը վարելու է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում