Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ ռասիզմը հնարավոր է բուժել: Նրանք պարզել են, որ բարձր ճնշման դեմ նախատեսված դեղամիջոցը՝ պրոպրանոլոլը, փոքր չափաբաժնի դեպքում կարող է զգալիորեն նվազեցնել վախը, ինչն էլ առաջացնում է թշնամություն և ռասայակասն նախապաշարմունքներ:
Ինչպես հաղորդում է vesti.ru-ն, փորձի մասնակիցներին՝ սպիտակամորթ և սևամորթ կանանց, երկու խմբի են բաժանել: Մի խումբը իսկական դեղամիջոց է ստացել, մյուսը՝ պլացեբո: Դրանից հետո փորձի մասնակիցներին ցույց են տվել տգեղ սև և սպիտակ մարդկանց լուսանկարներ և խնդրել դրանցում պատկերված դեմքերին գնահատական տալ, օրինակ՝ ուրախություն, ցավ, սարսափ: Արդյունքում՝ առաջին խումբը ավելի քիչ չափով է գիտակցված ռասիզմի դրսևորումներ ցուցաբերել:
Արդյունքները ցույց են տալիս, որ դեղամիջոցը կողմնակի ազդեցություն ունի, որը ճնշում է զգացմունքային արձագանքը և վախը: Իսկ ռասիզմը հիմնականում պարզապես անծանոթի նկատմամբ վախի դրսևորում է:






































