ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ մարտի 9-ին՝ ժամը 13.05-ին, Լոռու մարզային փրկարար վարչության դիսպետչերը զեկուցել է, որ ժամը 13.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին` Ֆիոլետովո գյուղի մոտ, տեղի է ունեցել քարաթափում:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:






































