ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբը, որը նոյեմբերին պետք է փորձի հասնել Օբամայի վերընտրությանը, պատրաստել է 17 րոպեանոց վավերագրական ֆիլմ իր թեկնածուի մասին:
«Մեր անցած ճանապարհը» ժապավենի ռեժիսորը, որի պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է մարտի 15-ին, դարձել է պրոֆեսիենալ ռեժիսոր ու պրոդյուսեր Դևիս Գուգենհայմը:
Կադրից դուրս հնչում է հոլիվուդյան ամենահայտնի դերասաններից մեկի` Թոմ Հենքսի ձայնը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Օբամայի շտաբը արդեն թողարկել է երկու րոպեանոց գովազդային հոլովակ ֆիլմի մասին: Այնտեղ հնչում են ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, Չիկագոյի քաղաքապետ Ռամ Էմանուելի, Օբամայի գլխավոր քաղաքական ստրատեգ Դեվիդ Աքսելորդի ելույթներից հատվածներ: Խոսքը, բնականաբար, վերաբերում է ԱՄՆ ներկայիս նախագահի հաջողություններին` ֆինանսական ճգնաժամի հաղթահարումից մինչև «Ալ Քաիդա»-ի նախկին պարագլուխ Ուսամա բեն Լադեն:
Գուգենհայմն առավել հայտնի է ԱՄՆ նախկին փոխնախագահ Ալբերտ Գորի մասին վավերագրական «Անհարմար ճշմարտություն» ֆիլմով, ինչպես նաև խաղարկային ֆիլմերով ու սերիալներով:











































