Սիրիայում ՄԱԿ-ի դեսպան Քոֆի Անանը հայտարարել էր՝ կոչ կանի, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը և նրա դաշնակիցները դադարեցնեն բռնությունները և փորձեն քաղաքական լուծում գտնել:
Reuters-ի փոխանցմամբ՝ Անանը հինգշաբթի օրը Կահիրեում հայտարարել է , որ սպանությունները պետք է դադարեցնել, և անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ և առաջ շարժվել:
Անանի այս հայտարարությունը առաջացրել է ապստամբների բարկությունը, ովքեր հայտնում են, որ կառավարական ճնշումն ու բռնությունները կործանել են բանակցելու բոլոր հեռանկարները:
Ակտիվիստ Հադի Աբդուլահն ասել է, որ իրենք երբեք չեն մասնակցի որևէ բանակցության, եթե տանկերը դեռևս շրջում են քաղաքներում, սպանվում են կանայք և երեխաներ, երկրի շատ հատվածներ չունեն հաղորդակցման որևէ միջոց: Մեկ այլ ակտիվիստի կարծիքով էլ՝ բանակցությունները միայն օգտակար կլինեն նախագահ Ասադին, որը կփորձի կասեցնել հեղափոխությունը:











































