Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջեյ Քարնին կոչ է արել ոչ մի եզրակացություն չանել այն փաստից, որ Օբաման դեռ չի շնորհավորել Վլադիմիր Պուտինին նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:
«Չեմ կարծում, որ նրանք արդեն զրուցել են: Բայց վստահ եմ, որ կխոսեն: Ես սրանից ոչ մի եզրակացություն չէի անի` բացի այն, որ երկուսն էլ շատ լարված գրաֆիկով են աշխատում»,- ասել է Քարնին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա խոստացել է լրագրողներին անմիջապես տեղյակ պահել նման զրույց կայանալու դեպքում` հիշեցնելով, որ նախագահական ընտրությունների հաջորդ օրը ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես էր եկել սպառիչ հայտարարությամբ, որում Պուտինին անվանել էր օրինական ընտրված նախագահ: