Twitter միկրոբլոգերի կայքը նախատեսում է բարելավել ապրանքանիշերին պատկանող հաշիվները` թույլատրելով նրանց ավելացնել էլեկտրոնային կոմերցիայի տարրեր, այդ թվում` մրցույթներ և խաղեր: Այս մասին հաղորդում է AdAge-ը` հղում կատարելով իր աղբյուրներին:
Առաջին նորարարությունները սկսեցին իրականացվել 2011թ.-ի դեկտեմբերից, երբ հնարավորություն ստեղծվեց փոխելու կոնկրետ էջերի ֆոնը, ինչպես նաև որոշելու տվյալ էջում ապրանքանիշի չափը: Բացի այդ, հնարավորություն տրվեց կարևոր հրապարակումները պահել որպես գլխավոր. նախկինում էջի ստորին մասերն էին տեղափոխվում կարևորները:
Այս նորարարություններով Twitter-ի ղեկավարությունը փորձում է ընկերություններին օգնել ավելի շատ մարդկանց ներգրավելու հարցում: Բացի 140 նիշանոց հրապարակումներից` այսուհետ հնարավոր կլինի տեղադրել կոմերցիոն տեսահոլովակներ:









































