Ըստ ԱՄՆ Սենատի միջազգային կոմիտեի ղեկավար Ջոն Քերիի՝ նույնիսկ տեսական հավանականություն չկա, որ ԱՄՆ-ը կարող է ներխուժել Սիրիա:
«Մենք չենք կարող մի օր արթնանալ և ասել. «Եկե՛ք մի քանի ռումբեր նետենք սիրիական տանկերի վրա»,- ասել է Քերին՝ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Նրա խոսքերով՝ Լիբիայի իրավիճակը, երբ ՆԱՏՕ-ի երկրները փաստացի քաղաքացիական պատերազմի մեջ մտան ապստամբների կողմից, և Սիրիայում տիրող ներկայիս իրավիճակը հիմնովին տարբեր են միմյանցից թեկուզ այն հանգամանքով, որ սիրիական բանակը հակաօդային պաշտպանություն ունի:
Սակայն, ըստ Քերիի, սա չէ այն որոշիչ հանգամանքը, որը թույլ է տալիս հրաժարվել ռմբակոծման գաղափարից: Քերին ընգծել է, որ ԱՄՆ-ում դեռևս արդյունավետ տարբերակ են համարում սիրիական հարցի լուծումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով:
Սենատն ընդգծել է, որ ԱՄՆ–ը կոնֆլիկտի կարգավորման հարցում հույսը դնում է քաղաքականության վրա:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոները մարտի 6-ին հայտարարել էին, որ ԱՄՆ-ը միակողմանիորեն ռազմական միջոցներ չի ձեռնարկի Սիրիայի հարցում:









































