Դերասան Միքայել Պողոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կանանց մաղթեց, որ կարողանան իրենց բնության ետևից գնալ, որ տղամարդիկ զմայլվեն իրենցով. «Կնոջ համար ամենակարևոր առաքելությունը մայրությունն է և ջերմությունը։ Գեղեցկությունը, ըստ իս, այնքան էլ կարևոր չի։ Ես սիրո խոստովանություն եմ անում բոլոր այն հայ կանանց, ովքեր մայր են և ջերմորեն սիրում են իրենց կեսերին, ովքեր նվիրված են իրենց ընտանիքին և հայրենիքին»։











































