Հայաստանում բջջային հեռախոսների խանութների ամենամեծ ցանցը`«MobileCentre»-ը, սպառողական էլեկտրոնիկայի արտադրության համաշխարհային առաջատար «Samsung Electronics» ընկերության հետ համատեղ, իրականացրեց կանանց տոնին նվիրված ակցիա:
Մարտի 8-ին «MobileCentre» խանութների ցանցի հիմնադիր Արթուր Պետրոսյանը և «Samsung Electronics» ընկերության ներկայացուցիչ Աշոտ Բուդաղյանը այցելեցին «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն», «Սուրբ Աստվածամայր» և «Մալաթիա» բժշկական կենտրոնների ծննդատներ և մարտի 8-ին ծննդաբերած բոլոր կանանց նվիրեցին են Samsung Galaxy Ace La Fleur սմարթֆոններ: Այսօր մայրացած կանանց համար տոնը դարձավ եռակի, նրանք մեծ գոհունակությամբ ընդունեցին իրենց նվերները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «MobileCentre» խանութների ցանցի հիմնադիր Արթուր Պետրոսյանը շնորհավորեց կանանց միջազգային տոնի կապակցությամբ` մաղթելով երջանկություն, հաջողություն և բարեկեցություն: Նա նաև ավելացրեց, որ ժամանակի սղության պատճառով նրանք այցելում են միայն վերը նշված ծննդատները, սակայն Մարտի 8-ին նվերներ կստանան «Շենգավիթ», «Գրիգոր Նարեկացի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Քանաքեռ-Զեյթուն», «Սեբաստիա», «Էրեբունի» բժշկական կենտրոնների ծննդատներում, ինչպես նաև «Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն»-ում և «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ»-ում ծնված բոլոր երեխաների մայրերը:
«Նրանց կհանձնվեն վկայականներ, որոնք երեխաների ծննդյան վկայականների հետ միասին կարող են ներկայացնել Mobile Centre-ի Թումանյան 27 հասցեում գտնվող խանութ-սրահ և նույնպես ստանալ նվեր` Galaxy Ace La Fleur սմարթֆոն»,- ասացին Ա. Պետրոսյանն ու «Samsung Electronics»-ի ներկայացուցիչ Աշոտ Բուդաղյանը` խոստանալով, որ 2012 թ. վերոնշյալ ֆիրմաների կողմից անակնկալներ դեռ շարունակվելու են: Այս տարվա ընթացքում ընկերությունների սպառողներին սպասվում են բազմաթիվ նորություններ, ակցիաներ և նվերներ:








































