Грузия Online-ի փոխանցմամբ՝ վրացի միլիարդատեր, ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին Forbes-ի հրապարակած միլիարդատերերի ցանկում զբաղեցրել է 153-րդ տեղը: Նրա ունեցվածքը գնահատվում է 6.4 միլիարդ դոլար:
Նախորդ տարվա նույն ցանկում Իվանիշվիլիի ունեցվածքը գնահատվել էր 5.5 միլիոն դոլար: Forbes-ի տվյալներով՝ ներկայիս դրությամբ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող Իվանիշվիլին համարվում է Ֆրանսիայի 6-րդ մեծահարուստը:











































