Thursday, 11 06 2026
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դադարեցնել կրակը Մերձավոր Արևելքում
Ընդգծվել է բոլոր քաղաքակրթությունների և մշակույթների ներդրումը համամարդկային ժառանգությանը` կարևորելով բազմազանության ընկալումը որպես միջազգային համագործակցության հիմք
08:10
Քուվեյթը փակել է երկրի օդային տարածքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»

Բոլոր կանայք էլ սիրում են նվերներ ստանալ. ավելի կարևոր է սիրելի մարդուց այն ստանալը. Կարինե Աճեմյան

ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը ցանկանում է, որ կանայք կարողանան ներդաշնակություն ապահովել ինչպես հասարակական, այնպես էլ ընտանեկան կյանքում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման մաղթանք հղեց նա` կանանց շնորհավորելով մարտի 8-ի տոնի առթիվ:

«Մարդուն կրթում, կյանքի է մղում կինը, և այդ է պատճառը, որ ցանկանում եմ` հասարակական կյանքում ներգրավված լինեն ներուժ ունեցող, խելացի կանայք»,- ասաց նա:

Խոսելով տոնական անակնկալների մասին` Աճեմյանը նկատեց, որ բոլոր կանայք էլ սիրում են նվերներ ստանալ, սակայն ավելի կարևոր է սիրելի մարդուց այն ստանալը: «Աղջիկս էլ, ամուսինս էլ իմ նախասիրությունները գիտեն և միշտ բծախնդրությամբ են ընտրում դրանք, ես էլ հաճույքով ընդունում եմ նրանց նվերները»:

Ասուլիսի մյուս բանախոս, ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն իր հերթին նկատեց, որ հայ կանայք տղամարդկանց հետ հավասար բեռ են կրում իրենց ուսերին: «Դրա համար էլ նրանց սկզբունքայնություն, ուժ եմ մաղթում: Կանայք թող միշտ լինեն բոլորի ուշադրության կենտրոնում, և թող իգական սեռի ներկայացուցիչները բոլոր բնագավառներում որքան հնարավոր է` շատանան, նրանց թիվը թող ավելանա նաև խորհրդարանում: ԱԺ-ում կանայք, շատ ու շատ տղամարդկանց հետ համեմատած, բավական ակտիվ են աշխատում»,- նկատեց նա:

Թե նվերն ինչպիսին է` Հեղինե Բիշարյանը երբեք չի քննարկում, սակայն խիստ կարևորում է` ով է իրեն նվեր տալիս: «Բայց ավելի կարևոր է, որ ամուսինն ու երեխաները մշտապես ուշադրության կենտրոնում պահեն կնոջը»,- շեշտեց նա:

ՀՅԴ պատգամավոր Ռուզան Առաքելյանը ևս, Մարտի 8-ի առթիվ շնորհավորելով կանանց, նշեց, որ ցանկանում է առանձնակի շնորհավորել Արցախյան ազատամարտում զոհված տղաների կանանց, մայրերին ու դուստրերին:

«Չէի ուզի շաբլոն հնչեր, բայց ամենալավ նվերը ծաղիկներն են: Բացի այդ, ինձ համար ամենաթանկը հայրիկիս նվերներն են, որոնք հիմա` նրա չլինելուց հետո, ավելի արժեքավոր են: Նա ուսուցիչ էր, և մինչև հիմա պահում եմ խունացած էջերով, առաջին դասարանում ինձ նվիրած Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը»:

Ամփոփելով` երեք կին պատգամավորներն էլ հավաստիացրին, որ երբեք տղամարդ պատգամավորների կողքին չեն «նեղվել» և արական սեռի հետ նույն իրավունքներն ունեն: «Եթե խեղճ լինես, ամեն ինչ ձեռքիցդ կվերցնեն: Պետք է ուժեղ լինել»,- ասաց Հեղինե Բիշարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում