Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան հայտարարել է, որ ճապոնիան հավակնում է ստանալ Հարավային Կուրիլների բոլոր 4 կղզիները: Ելույթ ունենալով խորհրդարանի ստորին պալատում՝ Նոդան նշել է, որ Ռուսաստանի առաջարկը՝ հանձնել Շիկոտան և Խաբոմաի կղզիները, անընդունելի են:
Ինչպես հաղորդում BBC-ն, Ճապոնիան պահանջում է վերադարձնել բոլոր 4 կղզիները, որոնք բռնակցվել էին Խորհրդային միության կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում:
Հիշեցնենք, հունվարի վերջին NHK հեռուստաալիքը ցուցադրեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցը, որում նա առաջարկում էր Կուրիլների հարցը լուծել հանրաքվեի ճանապարհով: Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հերքեց այս տեղեկությունը՝ նշելով, որ ոչ մի խելամիտ քաղաքական գործիչ չի կարող առաջարկել նման հարցերը լուծել հանրաքվեի ճանապարհով:







































