Եգիպտոսի հարավում՝ Լուքսոր քաղաքի մոտ, Նեղոս գետում զբոսաշրջային նավ է խորտակվել, փրկվել են անձնակազմի 12 անդամները: Այս մասին հաղորդում է եգիպտական Youm7 թերթը:
Լուքսոր մարզի իշխանությունների տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան: Խորտակվելու պահին նավում ուղևորներ չեն եղել: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել անձնակազմի անդամներին: Խորտակվող նավից տարհանվել է 12 մարդ:
Խորտակման պատճառները պարզվում են:








































