Ֆրանսիական «Լիոն»-ի գլխավոր մարզիչ Ռեմի Գարդը, ում գլխավորած թիմը Չեմպիոնների Լիգայի գավաթի 2011/12թթ. խաղարկության 1/8 եզրափակիչում զիջեց Կիպրոսի «ԱՊՕԵԼ»-ին, խաղից հետո խոստովանեց, որ հակառակորդն արժանիորեն դուրս եկավ հաջորդ փուլ.
«Ես հիասթափված եմ: «ԱՊՕԵԼ»-ը հանրահայտ ակումբ չէ, բայց բոլորը տեսան, թե ինչպես է պայքարում հաջողության հասնելու համար: Նրանք արժանիորեն դուրս եկան քառորդ եզրափակիչ: Մենք պետք է մոռանանք այդ պարտությունն ու շարժվենք առաջ»,- Գարդին մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Կիպրոսում կայացած խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1:0 հաշվով և նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որը նույնպես ավարտվեց գոլազուրկ, իսկ 11մ. հարվածաշարի արդյունքում «ԱՊՕԵԼ»-ը դուրս եկավ հաջորդ փուլ: Ֆրանսիական ակումբի կազմում 11մ. նշակետից չկարողացան դիպուկ հարված կատարել Ալեքսանդր Լակազետն ու Միշել Բաստոսը:






































