«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գոհ է իր թիմի` Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում Լևերկուզենի «Բայեր»-ի հետ իր թիմի ցուցադրած խաղի որակից.
«Երբեմն թվերն ու վիճակագրությունը խոսում են կատարած աշխատանքի մասին: Մենք բավականություն ենք ստանում Չեմպիոնների Լիգայի շրջանակներում «Բարսելոնա»-ի ցուցադրած խաղից: Ինչ վերաբերում է Մեսսիի խփած 5 գոլերին, հավատացնում եմ, որ նման արդյունքի հասնելը հեշտ չէ, բայց Լեոն կարող է խփել նաև 6 գոլ:
Մեր բախտը բերել է, որ ունենք Մեսսիի նման ֆուտբոլիստ: Իմ բախտը նույնպես բերել է, քանի որ ես կարող եմ ասել, որ մարզել եմ նրան: Մեսսիին չեն խանգարում եղանակային անբարենպաստ պայմաններն ու մրցակցի հասցրած հարվածները: Այսպիսի ֆուտբոլիստ մենք այլևս չենք տեսնի: Ցանկանում եմ առանձնացնել նաև Չավիին ու Ինյեստային»,- Գվարդիոլային մեջբերում է Marca-ն: