Ռուսաստանը չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ից պահանջել է ներողություն խնդրել անցած տարի Լիբիայում սկսված ապստամբության ժամանակ պայթյուններ իրականացնելու համար, որոնց հետևանքով մի քանի մարդ էր մահացել: Ռուսաստանը մեղադրել է նաև Լիբիայի կառավարությանը Սիրիայի ապստամբներին աջակցելու մեջ: The Washingtn Post-ի փոխանցմամբ՝ այս պատճառով Ռուսաստանը խիստ պատասխան է ստացել ԱՄՆ-ից և Լիբիայի վարչապետից:
Այս վեճը ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան պառակտված է միջազգային հանրությունը Սիրիայի հարցում:
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինն ասել է՝ իր երկիրը տեղեկություն է ստացել այն մասին, որ Սիրիայի հեղափոխականների համար զորավարժությունների հատուկ կենտրոն է բացվել Լիբիայում, որը աջակցություն է ստանում կառավարության պաշտոնյաներից;
Լիբիայի վարչապետ Աբդուրահիմ Ալ-Քեիբն ի պատասխան ասել է. «Ինչ վերաբերում է լիբիացիների թափած արյանը, ապա դա ոչ մի դեպքում չպետք է քաղաքական քարոզչության նպատակով օգտագործվի մի երկրի կողմից մյուսի դեմ»:
Սիրիայի հեղափոխականներին աջակցելու մեղադրանքին Ալ-Քեիբը չի անդրադարձել:









































