Ռուսաստանի ԿԸՀ–ն պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տարել վարչապետ Վլադիմիր Պուտինը` հավաքելով ձայների 63,6 %–ը:
Համաձայն պաշտոնական արդյունքների՝ ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը հավաքել է 17,18 %, Միխայիլ Պրոխորովը`7,98 %, Վլադիմիր Ժիրինովսկին` 6,22 % և Սերգեյ Միրոնովը`3,85 % ձայն:
Այս տվյալները հրապարակվել են չորեքշաբթի օրը՝ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ, որը նվիրված էր նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփմանը։ Այս մասին գրում է Gazeta.ru-ն:







































