Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2012 թ. փետրվարին կազմել են 1 մլրդ 848.2 մլն դոլար` 2011 թ. նույն ժամանակահատվածի 1 մլրդ 789.9 մլն դոլարի դիմաց (աճը՝ 3.3%):
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ միջազգային պահուստների կառուցվածքում արտարժութային միջոցները կազմել են 1 մլրդ 793.4 մլն դոլար, հատուկ փոխառության իրավունքով (ՀՓԻ) միջոցները Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ) կազմել են 54.8 մլն դոլար: Ոսկին շարունակում է բացակայել ՀՀ պահուստների կառուցվածքում:










































