ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան այսօր ևս մեկ անգամ պնդել է, որ հարկավոր չէ ռազմական միջամտություն ցուցաբերել Սիրիայում, որպեսզի նախագահ Բաշար Ալ-Ասադը հեռանա իշխանությունից:
USA Today-ը գրում է, որ Պանետան Սենատի զինված ծառայությունների կոմիտեին այսօր ասել է, թե այժմ իմաստ չունի միակողմանի գործողություններ սկսել Սիրիայում: Նախարարն ավելացրել է, որ հարկավոր է հստակ իմանալ, թե որն է իրենց առաքելությունը:
Քննարկման ժամանակ հանրապետական բարձրաստիճան սենատոր Ջոն Մակքեյնն ասել է, որ ՄԱԿ-ի կողմից հայտարարված 7500 զոհերը և արյունահեղությունը հիմնավոր պատճառ են, որ ԱՄՆ-ը Սիրիայի կառավարական զորքերի դեմ օդային հարձակում սկսի: