Sunday, 21 06 2026
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում

Թուրքիայում առանց խտրականության և կառուցողական սահմանադրության կարիք կա. Արա Գոչունյան

Թուրքիայում առանց խտրականության և կառուցողական սահմանադրության կարիք կա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թուրքիայի «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը` խոսելով Թուրքիայում մշակվող նոր սահմանադրությունից և դրանում փոփոխությունների անհրաժեշտությունից:

Նա նշեց, որ վաղուց օրակարգում է Պոլսո Հայոց պատրիարքի պահանջը: Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թուրքական իշխանությունների հետ նոր Սահմանադրության մշակման շուրջ քննարկումների ժամանակ պահանջել է Թուրքիայի Սահմանադրությունից վերացնել այն կետը, ըստ որի՝ Թուրքիայում ծնված յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք:
Խոսքը Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածի մասին է, որը բխում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետևյալ խոսքերից. «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում»:

Արա Գոչունյանը հաստատեց, որ Թուրքիայում նոր սահմանադրության մշակման գործընթացում քաղաքացիության նման բանաձևերի փոփոխության կարիք ունի հասարակության մի լուրջ զանգվածը: «Փոփոխության ակնկալիքի հիմքում կա այն հանգամանքը, որ քաղաքացիության խնդրի մեջ շեշտադրումը չպետք է դրվի ազգային պատկանելության վրա, այլ ընդհանրապես երկրի քաղաքացի լինելու հանգամանքի վրա: Մարդիկ պահանջում են, որ Թուրքիայի քաղաքացիները բնորոշվեն որպես թուրքիացիներ, այսինքն` Թուրքիայի քաղաքացիներ»,- մեկնաբանեց թերթի գլխավոր խմբագիրը`հավելելով, որ հարցը կայանում է նրանում, որ քաղաքացիները չպետք է դասվեն ըստ իրենց ազգային պատկանելության կամ դավանանքի, այլ ընդունվեն, որպես Թուրքիայի իրավահավասար քաղաքացիներ:

Ըստ Ա. Գոչունյանի` այս ամենը վերաբերում է ոչ թե գրված օրենքներին, այլ գործածական շատ հարցերի: «Մարդիկ ցանկանում են, որ սահմանադրությունն այնպիսի ոգի արտահայտի, որի հիմքում ազատությունն ու կառուցողականությունն է»,- նշեց Արա Գոչունյանը:
Նա կարևորեց այս հարցը՝ ասելով, որ նոր սահմանադրությունը մի նոր շրջանի սկիզբ է բնորոշելու երկրում հասարակության բոլոր խավերի համար ազատությունների տեսակետից և այդ ազատությունների ամրապնդումը առաջին հերթին ենթադրում է որոշ խտրականությունների վերացում:

Ի դեպ, ներկայումս Թուրքիան նոր Սահմանադրության մշակման համար ուսումնասիրում է 60 երկրների սահմանադրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում