Monday, 15 06 2026
Իրանը այլևս երբեք միջուկային զենք չի ունենա. Թրամփին հաջողվեց այն, ինչ չհաջողվեց Օբամային
18:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Ռուսական ալիքները պետք է անմիջապես փակվեն. որքան ուշ, այնքան վատ Հայաստանի համար
Firebird-ը ևՂազախստանի կառավարությունը ստորագրել են ռազմավարական համաձայնագրեր՝ երկրում AI ենթակառուցվածքների զարգացման նպատակով
Իսրայելը ամեն կերպ կխոչընդոտի Իրան-ԱՄՆ գործարքը. իրանական հանրության մեջ ևս վստահությունը խարխլված է
Լիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմը
Վանաձորում երեխան ընկել է գետը, դեպքի վայր են մեկնել փրկարարները
Բելառուսի տարածքից Ուկրաինայի դեմ «երկրորդ ճակատ կբացվի՞»
17:50
Մերձավոր Արևելքում չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. ֆոն դեր Լայեն
Արարատ Միրզոյանն ու Յոհան Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա գործընկերության հարցեր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվի ծառերի սրսկում
17:42
Զելենսկին հայտնել է, որ Պուտինը մերժել է իր հրավերը՝ բանակցություններ վարելու G7-ի գագաթնաժողովի շրջանակում
Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն
17:35
Թեհրանը համաձայնագրի ստորագրումից հետո կկարողանա նավթ վաճառել. Իրանի ԱԳՆ
17:30
Ֆոնդային շուկաները կայունացել են, իսկ նավթի գները՝ անկում ապրել
Սրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը
17:17
Ճապոնիան պատրաստ է միանալու Իրանի դեմ պատժամիջոցների վերացմանը
Հայաստանից 30 կազմակերպություն Փարիզում մասնակցում է պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին
17:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ Արաղչի
17:08
Suebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար
17:04
Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:58
Անհրաժեշտ է ամեն ինչ անել ԱՄՆ-Իրան շրջանակային համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Մակրոն
Լյուքսեմբուրգում հանդիպել են Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
16:50
Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը
Ավարտվել է «Երևանի գինու օրեր» փառատոնը
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի կողքին․ Էստոնիայի ԱԳ նախարար
16:30
Իսրայելը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Լիբանանից

Մենք չենք փորձում տղամարդկանց տեղը զբաղեցնել, մենք փորձում ենք նրանց լրացնել. Լյուդմիլա Սարգսյան

ՀՅԴ խմբակցության անդամ, պատգամավոր Լիլիթ Գալստյանը և Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության վարչության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր հյուրընկալվել էին «Տեսակետ» ակումբում` խորհրդարանում կին-տղամարդ փոխհարաբերությունները և նախընտրական ցուցակներում կանանց ներգրավվածությունը թեմայի շրջանակներում:

Լիլիթ Գալստյանը անդրադառնալով հասարակական-քաղաքական կյանքում կնոջ դերին՝ նշեց, որ նրանց մասնակցությունը միայն հարստացնում է տվյալ երկիրը: «Երբ գտնվում ենք բռնաբարված իրավունքների շրջանում` ճիշտ չէ խոսել միայն կանանց իրավունքների մասին: Առհասարակ քաղաքակրթական երևույթ է կանանց ներուժի օգտագործումը տվյալ երկրում»,- կարծում է դաշնակցական պատգամավորը՝ հավելելով, թե իրականում հիբրիդային պետություն ենք, մինչդեռ սահմանադրորեն ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն պետք է լինենք:

Լյուդմիլա Սարգսյանը նկատեց՝ այն կանայք, որոնք կարողանում են դուրս գալ խոհանոցներից, նրանք կարողանում են ձեռքբերումներ ունենալ: «Տղամարդիկ երբեմն չեն հաշտվում այն մտքի հետ, որ կինը կարող է իրենց հավասար՝ առաջ ընթանալ: Երբ կինն է մտնում պայքարի մեջ` իհարկե, շատ խոցելի է դառնում: Կանանց ներկայությունը գալիք խորհրդարանում կարծես ավելին է լինելու, բայց կինը այնքան կարևորված պետք է լինի, որպեսզի այդ ներկայությունը քվոտաների հիման վրա չլինի»,- նշեց Լ. Սարգսյանը:

Ընդդիմադիր քաղաքական գործչի կարծիքով՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ պահանջներ է ներկայացնում կինը և ինչպես է պաշտպանում իր պահանջները, իրավունքները: «Կնոջ դերը ավելի է կարևորվելու, կինը մեծ անելիքներ ունի այսօրվա իրականությունում»,- նշեց Լ. Սարգսյանը:

Անդրադառնալով կանանց ներգրավվածությանը հաջորդ խորհրդարանում՝ դաշնակցական պատգամավորը նշեց, որ ՀՅԴ համամասնական ցուցակում կպահպանեն օրենքի պահանջը. «Եթե մեր կուսակցությունը գտնի, որ ես պետք է ծառայեմ կուսակցությանը` կծառայեմ, բայց ցուցակը պետք է որոշի ՀՅԴ ԳՄ-ն»:

Նա կարևորեց կուսակցությունների ներքին ժողովրդավարությունը և դեմ արտահայտվեց քաղաքական դաշտում մեկ մարդու քաղաքական ակումբներին, որոնք ձգտում են միայն իշխանության և իշխանության պահպանման:

Լ. Սարգսյանը նշեց, որ ՀԱԿ-ում կան ակտիվ, արժանի կանայք, և կարծում է՝ երեք-չորս կին կլինի նոր խորհրդարանում: «Մենք չենք փորձում տղամարդկանց տեղը զբաղեցնել, մենք փորձում ենք նրանց լրացնել»,- նկատեց Լ. Սարգսյանը:

«Նախ՝ պետք է նվաճել այդ իրավունքը, կողմնորոշված քաղաքացիական անհատ լինելու խնդիր ունենք՝ անկախ սեռից: Իմ արժանապատվությունը վիրավորված կհամարեմ, եթե ես որևէ տղամարդու լրացնեմ. ես ինքս եմ նպատակ դնում և առաջ ընթանում»,- հակադարձեց դաշնակցական պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում