Մարտի 6-ին` ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ոստիկանության Արարատի անձնագրային բաժանմունք է դիմել 21-ամյա Սարգիս Բարսեղյանը:
Պարզվել է, որ նա 2007թ. մայիսի 14-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Բարսեղյանը ձերբակալված է:











































