Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ալի Աքբար Սալեհին, Ահմեդ Դավութօղլուն և Էլմար Մամեդյարովը ժամանել են Նախիջևան:
Նախիջանում նրանք նախ հանդիպել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ: Այդ հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում:
Ակնկալվում է, որ դրանից հետո տեղի են ունենալու արտգործնախարարների եռակողմ հանդիպումը և ընդլայնված կազմով հանդիպումները: Դրանցից հետո կտրվի մամուլի ասուլիս:










































