РИА Новости-ի փոխանցմամբ՝ հնդկական ոստիկանությունը մայրաքաղաք Նյու Դելիում ձերբակալել է իրանցի լրագրող, 50-ամյա Սայիդ Ահմեդ Կազմիին: Այս մասին հայտնել է CNN-IBN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանական իր աղբյուրները:
Վերջիններիս խոսքերով՝ իրանցի լրագրող ձերբակալությունը կապված է Հնդկաստանում Իսրայելի դեսպանատան ավտոմեքենայի պայթեցման գործի հետաքննության հետ: Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան:
Հիշեցնենք, որ Իսրայելի դեսպանատան Toyota Innova ավտոմեքենան Նյու Դելիում պայթեցվել է փետրվարի 13-ին: Պայթյունի հետևանքով վիրավորվել էին Իսրայելի մեկ (կին) քաղաքացի և Հնդկաստանի երեք քաղաքացիներ: Իսրայելն այդ պայթյունի կազմակերպման մեջ մեղադրել էր իրանական կողմին:










































