ՀՀԿ-ական պատգամավոր, «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը, որն ընտրվել է Արարատի մարզի թիվ 18 ընտրատարածքից, հայտարարել էր, որ հոգնել է պատգամավորությունից և այլևս չի առաջադրվելու:
«Վերջերս մեր հարցին, թե հնարավոր է, որ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվի, նման ցանկությո՞ւն էլ չունի, Ղազարյանը պատասխանել էր` մի քանի օրից պարզ կդառնա»:
Երեկ «Հրապարակ»-ի լրագրողը հետաքրքրվել է` ի՞նչ պարզվեց, ընդգրկվե՞լ է համամասնական ցուցակում: Նա կտրուկ պատասխանել է, թե իրեն չի հետաքրքրում և ավարտել զրույցը:









































