«Open Doors» միջազգային կազմակերպությունը, որը զբաղվում է աշխարհում քրիստոնյաների դեմ իրականացված բռնությունների մոնիտորինգով, իր կայքում հայտարարել է այն 50 երկրների ցանկը, որտեղ քրիստոնյաների դեմ բռնություն են տեղի ունենում: Հրապարակված ցանկի համաձայն, առաջին 10 հորիզոնականներում տեղ զբաղեցրած երկրներից 8-ը իսլամական երկրներ են:
9 տարի շարունակ ցանկի առաջին հորիզոնականում է հայտնվել Հյուսիսային Կորեան, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Իրանի Իսլամական Հանրապետությունը:
Առաջին տասնյակում, Հյուսիսային Կորեայից ու Իրանից հետո, հերթականությամբ հայտնվել են հետևյալ երկրները. Աֆղանստան, Սաուդյան Արաբիա, Սոմալի, Մալդիվներ, Եմեն, Իրաք, Ուզբեկստան և Լաոս:
Վերոհիշյալ ցանկում Ադրբեջանը՝ 24-րդ, Թուրքիան՝ 30-րդ իսկ ՌԴ-ն 50-րդ հորիզոնականում են հայտնվել: