ԱՄՆ Հետախուզության դաշնային բյուրոն մեկ միլիոն դոլար է խոստացել հինգ տարի առաջ Իրանում կորած Ռոբերտ Լևինսոնի մասին որևէ տեղեկության դիմաց:
Դաշնային բյուրոյի նախկին գործակալը 2007 թվականից համարվում է անհետ կորած այն բանից հետո, երբ նա ժամանում է իրանական Կիշ կղզի, որը ազատ առևտրային գոտի է և որտեղ այցելելու համար օտարերկրացիներին անհրաժեշտ չէ ունենալ իրանական մուտքի արտոնագիր: Լևինսոնն այստեղ էր եկել ԱՄԷ-ից` որպես անկախ պրոդյուսեր և լրագրող:
Ամերիկյան իշխանությունները բազմիցս խնդրել են Իրանի Իսլամական Հանրապետությանն օգնել գտնելու կորած գործակալին, սակայն իրանական իշխանությունները հայտարարել են, որ նրա վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունեն: