Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն այսօր պատրաստվում է այցելել Facebook ընկերության գլխավոր գրասենյակ` փորձելով սոցիալական ցանցն օգտագործել՝ լուծելու համար այնպիսի խնդիրներ, որոնք կառավարությունները չեն կարողացել լուծել:
Associated press-ը գրում է, որ 88-ամյա Պերեսը պատրաստվում է հանդիպել ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ` իր անձնական էջը բացելու համար, որպեսզի կարողանա երխկխոսություն սկսել երիտասարդ արաբների հետ, ովքեր ապրում են Իսրայելի հետ դիվանագիտական կապեր չունեցող երկրներում:
Պերեսի վարչակազմն իր հայտարարության մեջ ասել է, որ նախագահը կոչ է անելու խոսել իր հետ, հարցեր տալ իրեն և առաջարկներ անել՝ խաղաղության գործընթացը ոչ միայն կառավարությունների, այլև երկու ժողովուրդների միջև առաջ տանելու համար:








































