Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Բանակում ես լինեմ, ով էլ լինի, լինելու բանը լինելու է. Ալլա Լևոնյան

Փետրվարի վերջին ԶԼՄ-ներում տարածվեց մի հայտարարություն, որտեղ հայ էստրադայի երգիչ-երգչուհիների զգալի մասն իր վրդովմունքն արտահայտեց «Եվրատեսիլ-2012»-ին մասնակցության դեմ: Երգիչներին վրդովվեցրել էր հատկապես այն, որ փետրվարի 23-ին հակառակորդի դիպուկահարի գնդակից Չինարի գյուղի մոտ սպանվել էր 20-ամյա զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը: Արդեն հայտնի է, որ զինծառայողն սպանվել է իր ծառայակցի կողմից:

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը երգչուհի Ալլա Լևոնյանի հետ զրույցում փորձեց հասկանալ` ինչ է մտածում երգչուհին մրցույթի մասնակցության մասին, երբ հայտնի է դարձել, որ սպանության մեջ այս անգամ ադրբեջանական կողմը մեղավոր չէ:

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ դա ոչինչ չի փոխում, թեև չէր լսել, որ ադրբեջանական կողմը չի սպանել: «Ես այդ նամակը չեմ էլ տեսել, պարզապես զանգել-հարցրել են` համաձայն ես միանալ, ասել եմ`այո: Նախկինում էլ եմ ասել, որ եթե այնուամենայնիվ, գնալու ենք, պետք է ամեն ինչ հավուր պատշաճի կատարվի, ոչ մի թերի տեղ չլինի: Լավ, այս անգամ նրանք այդ զինվորին չեն սպանել, բայց ինչ կարևոր է` երբ է եղել, նամակից 1, թե՞ 10 օր առաջ: Միևնույն է, էլի կանեն այդ նույն բանը»:

Հարցին` արդյոք նա երբևէ մասնակցե՞լ է որևէ հասարակական նախաձեռնության` կանխելու համար բանակում զինվորների սպանության դեպքերը, վերջինս պատասխանեց, որ իր մասնակցությունը ի՞նչ կփոխի` դրանից դեպքերը չեն պակասի: «Բանակը հղկվող ժամանակաշրջանում է գտնվում, բանակում ես լինեմ, ով էլ լինի, լինելու բանը լինելու է: Ես կրակի տակ «Եղնիկներում» երգել եմ զինվորների ձեռքը բռնած: Դա ավելի լա՞վ չէ, քան կանգնեմ ու ասեմ` ինչու է բանակում այսպես, ով է մեղավոր:

Մեղավորներին պետք է ընդամենը գտնել ու պատժել: Ո՞վ կարող է երաշխավորել, որ ես իմ բարեկամին կարող եմ պաշտպանել, որ նա չընկնի վթարի տակ»,- նշեց երգչուհին` ընդգծելով, որ ինքն այս պահին էլ ունի բարեկամներ, որ ծառայում են բանակում, ու շատ է ուզում, որ ամեն ինչ լավ լինի, սակայն ինչ կփոխվի իր ուզելուց: «Բոլորն են ուզում, որ լավ լինի»,- ասաց Ալլա Լևոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում