Հոլանդացի քաղաքական գործիչ Գերտ Վիլդերսը հայտարարել է, որ հանդես է գալիս եվրոգոտուց դուրս գալու և ազգային արժույթին վերադառնալու օգտին:
Ինչպես հաղորդում է Euromag ամսագիրը, քաղաքական գործիչը հենվել է բրիտանական Lombard Street Research ընկերության հետազոտությունների վրա, որոնց համաձայն եվրոգոտուց դուրս գալու դեպքում մեկ հոլանդացին տարեկան կարող է շահել շուրջ 800 եվրո, մինչդեռ բլոկում ստատուս քվոյի պահպանման դեպքում Թագավորության մեկ բնակչի կորուստը տարեկան կկազմի 2700 եվրո:
Վիլդերսը, հետևաբար, պահանջում է անմիջապես առաջ քաշել համընդհանուր հանրաքվեով եվրոգոտուց դուրս գալու հարցը:
Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Նիդեռլանդների բնակիչների 55%-ը կողմ է միասնական արժույթից հրաժարվելուն:
Վերլուծաբանների կանխատեսումներով, Նիդեռլանդներն արդեն 2013թ. կբախվի հսկայական բյուջետային դեֆիցիտի, որի պատճառով կառավարությունը պետք է սկսի պետական ծախսերի կրճատման խիստ ծրագիր:










































