Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի ու Վրաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Միխեիլ Սաակաշվիլիի տետ-ա-տետ հանդիպումը:
Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմանի հարաբերությունների զարգացման կապակցությամբ, ընդգծվել է բարձր մակարդակի փոխադարձ այցերի կարևորությունը, ինչը ծառայելու է երկու երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը:
Բացի այդ, կողմերը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային հարցեր:









































