ՆԱՏՕ-ն չի պատրաստվում իր զորքերը Աֆղանստանից դուրս բերել 2014 թվից հետո, չնայած անվտանգության համար պատասխանատվությունը հանձնել է աֆղանական կողմին: Այս մասին հայտարարել է Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) ղեկավար, գեներալ Ջոն Ալենը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով աֆղանական ԶԼՄ-ներին, երկուշաբթի Ալենն այցելել է Աֆղանստանի հարավային Գելմենդ մարզ, որտեղ վերահսկողություն են իրականացնում աֆղանական ուժերի և միջզագային կոալիցիայի ստոաբաժանումները:
Դրանից հետո տված մամուլի ասուլիսում Ալենը նշել է՝ «եթե աֆղանական կողմը ցանկություն հայտնի, մենք այստեղ կմնանք նաև 2014 թվից հետո»:
Այնուամենայնիվ, Ալենն այն կարծիքին է, որ աֆղանական բանակը և ոստիկանությունը բավական աճել են՝ տարածաշրջանում ինքնուրույն կայունություն ապահովելու համար:










































