«Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ «Նաիրիտի» բոլոր աշխատակիցները ստացել են աշխատավարձի ամբողջ պարտքը` բացի դեկտեմբեր ամսից։ Թեև քննարկումներ են գնում, որ «Եվրազեսը» «Նաիրիտին» երկարաժամկետ վարկ տրամադրի, սակայն պարտքը մարվել է ոչ թե «Եվրազեսի» գումարներով, այլ Միջպետական բանկի աջակցությամբ։ «Դեռևս քննարկման փուլում է «Եվրազեսի» հետ համագործակցությունը, որի տրամադրելիք գումարներով հսկայական ծրագրեր ենք նախատեսվում իրականացնել։ Իսկ միջպետական բանկը հատկացրել է այն գումարը, որը պետք է հատկացներ։ Այսինքն՝ մենք միջպետական բանկի հետ ունեինք պայմանագիր։ Այդ բանկը մեր վարկատուն էր, հետևաբար փոխանցեց վարկի մնացած այն գումար, որը չէր հատկացրել»,- պարզաբանեց Անուշ Հարությունյանը։