Կուբացի գիտնականները, որոնք ավարտել են կրծողների վրա ՁԻԱՀ-ի դեմ նոր պատվաստանյութի փորձարկումը, ներկայումս պատրաստվում են մարդկանց վրա դեղամիջոցի փորձարկմանը:
«Նոր պատվաստանյութը հաջողությամբ փորձարկվել է մկների վրա, և հիմա մենք պատրաստվում ենք կլինիկական խիստ հսկողության պայմաններում դրանք փորձարկել հիվանդների վրա»,- Հավանայում լրագրողների առջև ելույթում հայտարարել է կուբացի հետազոտող Էնրիկե Իգլեսիասը: Այս մասին տեղեկացնում է Interfax գործակալությունը:
Այդուամենայնիվ, նա հայտարարել է, որ դեռ վաղ է խոսել պատվաստանյութի հաջողությունների մասին:











































