News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կողմից Ռուսաստանի հետ գործող անցագրային ռեժիմի միակողմանիորեն չեղյալ հայտարարելուց հետո պետական սահմանը հատել են մոտ 2500 ռուսներ: Այս մասին հայտարարել է վրացական պետության ղեկավարի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն.
«Այն բանից հետո, ինչ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց իր անցագրային նախաձեռնության մասին, դրանից արդեն ժամեր անց այն մտավ ուժի մեջ: Փետրվարի 29-ից ցայժմ անցագրային ռեժիմի վերացումից օգտվել են Ռուսաստանի մինչև 2500 քաղաքացիներ: Դժբախատաբար, Ռուսաստանի արձագանքը նորից ոչ ադեկվատ էր»:
Հիշեցնենք, որ ռուսական կողմը հայտարարել է, որ պատրաստ է Վրաստանի հետ գործող անցագրային ռեժիմի վերացմանը և այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն:
Սակայն Վրաստանը դրա համար նախապայմաններ է առաջ քաշում՝ պնդելով իր օկուպացված տարածքներից ռուսական զորքերի դուրս բերումն ու Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման չեղյալ հայտարարումը:










































