«Առաջին լրատվականը» երեկ տեղեկացրել էր, որ զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վրացական «Կրցանիսի» ուսումնական կենտրոնում զոհվել էր 3 զինվորական, վիրավորներից մեկն էլ մահացել էր ավելի ուշ հիվանդանոցում:
Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ երկրի ռազմական ոստիկանությունը ձերբակալել է երեք բարձրաստիճան զինվորականի` ուսումնական կենտրոնի ղեկավարին, կենտրոնի կրակային դիրքերի ղեկավարին և առաջին հրետանային մարտկոցի հրամանատարին: Նրանցից երկուսը գնդապետի կոչումով են, մեկը` ավագ լեյտենանտի:
Եթե զինվորականների մեղքն ապացուցվի, ապա նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Այս մասին հայտնում է newsgeorgia-ն: