ԱՄՆ-ն չի փոխել իր բացասական դիրքորոշումը թմրանյութերի առևտրի օրինականացման հնարավորության վերաբերյալ՝ որպես նարկոթրաֆիքինգի դեմ պայքարելու միջոց: Այս մասին նախօրեին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը պաշտոնական այցով գտնվում էր Մեքսիկայում:
Ըստ Բայդենի՝ Սպիտակ տունը չի փոխի իր դիրքորոշումը, քանզի փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ օրինականացրել են թմրանյութերի առևտուրը, թմրամիջոցների սպառողների թվի մեծ աճ է գրանցվել:
Մեքսիկա կատարած այցից հետո Բայդենը կմեկնի Հոնդուրաս, որտեղ կհանդիպի Կենտրոնական Ամերիկայի մի շարք ղեկավարների հետ: Ակնկալվում է, որ այնտեղ Գվատեմալայի նախագահ Օտտո Պերես Մոլինան կներկայացնի իր վերջին նախաձեռնությունը՝ օրինականացնել թմրանյութերի տարածումը Կենտրոնական Ամերիկայի
տարածաշրջանում որպես՝ անօրինական տարածման դեմ պայքայի արդյունավետ միջոց,- հաղորդում է ИТАР-ТАСС:









































