Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

«Էրդողանին մնացել է երկու տարվա կյանք». Stratfor- WikiLeaks

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ TR325 ծածկագրով և «Ֆարուք Դեմիր» անունով աղբյուրը հայտնել է, որ Էրդողանի վերջին վիրահատությունից (նկատի է առնվում 2011 թվականի նոյեմբերի 26-ի առաջին վիրահատությունը) հետո բժիշկներն Էրդողանին հայտնել են, որ նա ունի աղիքի քաղցկեղ: Այս մասին նշված է ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնի նամակագրությանն առնչվող WikiLeaks-յան բացահայտումներից մեկում:

Վիրահատության ժամանակ Էրդողանի հաստ աղիից կտրել են 20 սանտիմետր (սովորաբար դրա երկարությունը կազմում է 1.5 մետր): Բժիշկներն Էրդողանին հայտնել են, որ նրա վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է իրականացնել երկրորդ բիոպսիան և սպասել դրա արդյունքներին: Փետրվարի 10-ին Էրդողանը ենթարկվում է երկրորդ վիրահատության, իսկ բժիշկները նրան հայտնում են, որ արդյունքները հուսադրող չեն. նրան մնացել է երկու տարվա կյանք:

Նշվում է, որ այս ամենը մեծ գժտություններ կարող է առաջացնել Էրդողանի գլխավորած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ներսում: Նախագահ Գյուլը մեծ աջակցություն չի վայելում, արտգործնախարար Դավութօղլուն ցավագին է մոտենում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են «փորել իր տակը»: Էրդողանն իր հերթին վստահում է փոխվարչապետ Ալի Բաբաջանին և Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզին:

Հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն ԱՄՆ-ի, հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) և բանակի արձագանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում