Financial Mirror.com-ի հաղորդմամբ, հաջորդ երկուշաբթի պաշտոնական այցով Կիպրոսի Հանրապետություն կմեկնի Սերժ Սարգսյանը` նախարարների և շուրջ երեսուն գործարարների ուղեկցությամբ։ Կայքէջը հայտնում է, որ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը Սերժ Սարգսյանին Կիպրոս է հրավիրել անցյալ տարվա հուլիսին։ Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը հանդիպելու է Կիպրոսի խորհրդարանի հայազգի խոսնակ Մարիոս Գարոյանին, ինչպես նաև ելույթ է ունենալու այդ երկրի խորհրդարանում։ Հայ գործարարները հյուրընկալվելու են Կիպրոսի Առևտրի պալատում։








































